Այսօր Գազայից Եգիպտոս կարող է անցնել 80 ռուսաստանցի

350

Ավելի քան 80 ռուսաստանցի է ընդգրկվել այն անձանց ցուցակում, որոնք ուրբաթ օրը` նոյեմբերի 10-ին, պաղեստինյան Գազայի հատվածից կարող են անցնել Եգիպտոսի տարածք «Ռաֆահ» ցամաքային ճանապարհով։

Այդ մասին հաղորդվել է անցակետի պաշտոնական կայքում։

Կայքում տեղադրված ցուցակներում առկա է 85 ռուսաստանցու անուն, որոնք կարող են տարհանվել անկլավից։

Ցուցակում նշված անձինք պետք է անցակետում լինեն առավոտյան ժամը 07։00-ին, շեշտվում է կայքում։

Նախորդ հոդվածըԳազայի հատվածն այսօր կարող է լքել առնվազն 600 օտարերկրյա քաղաքացի
Հաջորդ հոդվածը«Վիլյառեալը» հեռացրեց գլխավոր մարզչին