‘
Փետրվարի 19-ին Հայաստանում գիրք նվիրելու օր է: Գիրք նվիրելու ավանդույթը վերականգնվել է 2008 թվականին: Տոնը նշելու նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի կառավարությունը: Օրն ընտրվել է՝ հաշվի առնելով, որ 1869 թվականի փետրվարի 19-ին ծնվել է հայ խոշորագույն գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը (1869-1923):
Օրվա առիթով Հայաստանում Գրքին նվիրված տարբեր միջոցառումներ են անցկացվում: Օրինակի համար նշենք «Անտարես» հրատարակչության նախաձեռնությունը, որը ֆեյսբուքի այն օգտատերերին, որոնք իրենց տարածած գրքերի համար կստանան որոշակի քանակությամբ «լայք»՝ կնվիրի այդ գիրքը:
‘