‘Այսօր դերասան Հայկ Մարությանը կշարունակի իր նախաձեռնած ակցիան (տեսանյութ)’

1473

Այսօր, ժամը 13:00-ից`  դերասան Հայկ Մարությանը և իր նախաձեռնած ակցիային միացած մոտ երկու տասնյակ քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով կրկին շրջելու են Երևանի փողոցներով՝ մարդկանց անվճար տեղափոխելու նպատակով: Ակցիան ուղղված է ընդդեմ տրանսպորտի  թանկացման: Երեկ Հայկի, իր կնոջ և մի քանի ընկերների ակցիան մեծ արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում: Մեր կայքի նկարահանած տեսանյութը մեկ օրվա ընթացքում դիտվել է մոտ 30,000 անգամ: Այժմ ներկայացնում ենք ևս մեկ տեսանյութ՝ երեկվա ակցիայից:

Նախորդ հոդվածը‘Վարորդը փորձել է երկաթե գործիքով հարվածել ուղևորին, բայց արժանի հակահարված է ստացել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անիի նախկին ոստիկանապետը խոսեց’