‘Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Բակո Սահակյանի հետ’

988

«Այսօր՝ նոյեմբերի 22-ին, մոտ մեկ ժամից Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

 Խոսնակի փոխանցմամբ՝ քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

«Բանակցությունների այս տարբերակը, այս պահի դրությամբ՝ լավագույնն է, մանավանդ որ չկա այլ առաջարկ և հնարավորություն՝ այն իրականացնելու համար: Ադրբեջանի կողմից վարած այս ֆաշիստական քաղաքականությունը, աննորմալ քայլերը, հայտարարությունները ուղղակի ցույց են տալիս, որ տեսանելի ապագայում ինչ-որ բան հնարավոր չէ փոխել, հետևաբար՝ հիմնական շեշտը դրվում է կայունությունն ու խաղաղությունը պահպանելու վրա»,- մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան նախատեսված է նոյեմբերի 23-ին, իսկ Բաքու՝ նոյեմբերի 26-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԻՆ տեղեկագրից. Դի Կիևյան կամրջի տակ, շրջված մեքենա Երևան-Երասխ ճանապարհին’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայում ոչնչացված վարձկանների ցուցակը’