‘Այսօր ժողովուրդը իշխանություններին հայտ է ներկայացնում, որ ինքը գալիս է իշխանության. Արամ Մանուկյան’

1580

Այսօր Ազատության հրապարակը, ազատատենչ ժողովուրդը Հայաստանի իշխանություններին հայտ է ներկայացնում, որ ինքը գալիս է իշխանության և իրականացնում է Սահմանադրության անփոխարինելի կետը, որում նշվում է, որ Հայաստանի իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս մասին այսօր Քառյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Նա կոչով դիմեց միջազգային կառույցներին, ասելով՝ որ իրենցից ակնկալում են տեղեկատվություն՝ Հայաստանում կատարվող իրավիճակի մասին: «Մշակույթը Հայաստանում ռաբիզացված է, գիտությունը՝ մեռած: Դիմում եմ բոլորին, թոթափե՛ք ձեր վախը: Բոլորին կոչ եմ անում ուղիղ կանգնել և գալ հրապարակ՝ այստեղ է հայ ժողովրդի ըմբոստ, հաղթանակ սիրող քաղաքացին, այստեղ հավաքված ժողովուրդը պատմություն է կերտելու: Եկեք միացեք, որ ձեր մտահոգությունը գործ դառնա: Եկեք տեր կանգնեք այս երկրին: Մենք այնքան անգրագետ չեն, որ չթողնենք, որ այս շարժումը հաղթանակի չհասնի: Մենք ձեր կատարողն ենք, դուք չեք ենթական: Այսօր մենք ապացուցում ենք, որ այստեղ հավաքվել են հավատով մարդիկ և կոտրելու են այդ հինգ հազար դրամի ողնաշարը: Մեր ազգը շատ է տեսել հաղթանակներ և այս անգամ նույնպես մենք հաղթելու ենք: Իմ հավատը ժողովուրդն է  իմ եկեղեցին՝ Ազատության հրապարակը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:

Նախորդ հոդվածը‘«Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Ղարաբաղի միջև սահմանային մաքսակետի գործերին»’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Թևանյան. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից շահում է միայն Ադրբեջանը’