‘Այսօր լրանում է Գարեգին Երկրորդի գահակալության 15-րդ տարեդարձը’

393

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

Շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի կապակցությամբ:

1999 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ի դեմս Ձեզ ունեցավ նոր Կաթողիկոս, Հայաստանի և սփյուռքի մեր հավատացյալ ժողովուրդը՝ նոր հովվապետ:

Արդեն մեկուկես տասնամյակ իմաստուն և արգասաբեր գործունեությամբ առաջնորդում եք Ձեր հոգեւոր հոտը՝ քարոզելով խաղաղություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր մեր ժողովրդի սերտում և հոգում: Խորապես հարգելով բոլոր անհատների և հանրույթների խղճի ազատությունը՝ մենք ընդգծում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերակատարությունը մեր ժողովրդի ինքնության ձեւավորման և պահպանման, նրա մշակութային զարգացման գործում»:

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ քննչական կոմիտեի մի շարք պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. «Կարգապահությունը միակ փրկությունն է»’