‘Այսօր Ծաղկաձորում կընթանա ՀՀԿ փակ նիստը. ՀՀԿ-ականները տեղյակ չեն, թե ինչ հարցեր են քննարկվելու’

1330

Այսօր ուշ երեկոյան Ծաղկաձորի «Գոլդըն Փելըս» համալիրում կընթանա ՀՀԿ փակ նիստ` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ:

Ինչպես հաղորդել են ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, դա, ըստ էության, առաջին նիստն է նման ձևաչափով: Կուսակցական հավաքին հրավիրված են կառավարության, ինչպես նաև ՀՀԿ խորհրդարանական խմբակցության բոլոր անդամները: Իրենք` հանրապետականները, տեղյակ չեն, թե հատկապես ինչ հարցեր են քննարկվելու նիստում, և ինչով է պայմանավորված դրա արտասովոր ձևաչափը, սակայն ենթադրվում է, որ մանրակրկիտ քննարկումների առարկա կդառնա հանրապետությունում առկա ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Նախորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. 2017թ. հուլիսի 1–ին լինելու է ամենևին ա՛յլ խորհրդարան և կառավարություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կազիմիրով. ՄԱԿ ԱԽ բանաձևերի չկատարումը չափազանց սայթաքուն թեմա է, առաջին հերթին՝ հենց Բաքվի համար’