‘Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան (ուղիղ)’

1381

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, 2014 թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որոնց թվում են ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր, ֆինանսական  համաձայնագրեր, որոնցով մեր երկիրը պատրաստվում է հերթական բազմամիլիոնանոց վարկային պարտավորություններ վերցնել: Ամբողջական օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

ԱԺ արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել մեր կայքում ժամը 12:00-ից սկսած:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի դեմ հարձակման մեջ կասկածվողն ազատ է արձակվել’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլը» կրկնել է 50 տարվա անհաջողությունը’