‘Այսօր Հայոց բանակի տոնն է’

988

Հայաստանի Հանրապետության  ազգային բանակն այսօր դառնում է 23 տարեկան:

ՀՀ զինված ուժերը կազմավորվել են բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ աշխարհաքաղաքական դաշտում Խորհրդային Միությունը ապրում էր իր գոյության վերջին ամիսները։ Հայկական բանակի ձևավորման կարևորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, որը համընկավ արցախյան պատերազմի ակտիվ փուլի հետ:

1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։

1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:

1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Հունվարի 28-ը տոն և ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Նախորդ հոդվածը‘Վալդեսի պաշտոնական հանդիպումը «Մանչեսթր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը’