‘Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցն է’

1049

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ՝  ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից սպանվել է նշանավոր ստամբուլահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Այն փողոցը, որտեղ գտնվում է «Ակոսի» խմաբրությունը վերանվանվել է Դինքի անունով:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում հայազգի Սարգիս Դինքի (Հաշիմ Քալֆա) և Սվազից սերող Գյուլվարդ Դինքի ընտանիքում: Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, Դինկը հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, հենց այստեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին:

Նախորդ հոդվածը‘Գյումրու ողբերգության գործով հայկական կողմը հարցաքննել է մի քանի տասնյակ մարդու’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’