‘Այսօր ձախլիկների միջազգային օրն է’

822

Այսօր ոչ պաշտոնապես նշվումէ  ձախլիկների միջազգային օրը: Ըստ որոշ տվյալների, ձախլիկների օրը նշելու ավանդույթը սկզբնավորվել է 1976-ին՝ Lefthanders International կազմակերպության նախաձեռնությամբ: Ըստ վիճակագրության, աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը ձախլիկ է: Ձախլիկների միջազգային օրը հռչակելով՝ նախաձեռնողները նպատակ ունեն տարատեսակ սարքավորումներ արտադրողների ուշադրությունը գրավել ձախլիկների խնդիրների վրա: Աջ ձեռքին հարմարեցված սարքեր օգտագործող ձախլիկները անբնական ու անհարմար շարժումներ են անում՝ հաճախ մկանային եւ նյարդային սթրես տանելով: ԱՄՆ-ում անցկացված մի վիճակագրության համաձայն, ձախլիկներն ավելի շատ են զոհվում արտադրության ընթացքում տեղի ունեցած վթարների արդյունքում:

 

 

Նախորդ հոդվածը‘Մոնեի ու Պիկասոյի կտավներն այրած ռումինուհին փոխել է ցուցմունքը’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Տա՞նձ, խնձո՞ր, թե՞ X’