‘Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Մի շարք միջոցառումներ Երևանում’

1017

Դեկտեմբերի 1-ին ողջ աշխարհը, «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը, Կատարեք խոստումը» կարգախոսով, նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը` պետությունների, համայն մարդկության ուշադրությունը հրավիրելով այս հույժ արդիական խնդրի վրա և պետական, հասարակական, միջազգային ու բարեգործական կազմակերպությունների ջանքերը միավորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարի գործում:

Երբ ավելի քան քառորդ դար առաջ ՁԻԱՀ-ը գուժեց իր գոյությունը, քչերը կարող էին կանխատեսել, թե ինչ թափով կզարգանա համաճարակը£ Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2007թ. դեկտեմբերի դրությամբ, աշխարհում արդեն ապրում էր մոտ 33մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25մլն մարդկային կյանք:

Ընդունված կարգի համաձայն, միջոցառումների ժամանակ մասնակիցներին կարմիր ժապավեններ են բաժանում` ի նշան հիվանդության տարածումը կանխելու մարդկության ջանքերի միավորմանը: 

Կարմիր գույնը սարսափելի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային խորհրդանիշն է :

Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ն այսoր աշխարհի առաջատար ինֆեկցիոն հիվանդություններից մեկն է, որը միայն վերջին 30 տարիների ընթացքում ավելի քան 25 մլն մարդու կյանք է խլել:

Հայաստանում «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» միանալով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին և «Հասնել Զրո-ի» համաշխարհային կարգախոսին, հայտարարում է դեկտեմբերի 1-ին կազմակերպվելիք ինտերակտիվ հանրային միջոցառում/վիկտորինայի մասին:  Արամոն, Էմման, Արման Նշանյանը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Լևոնյանը և շատ այլ հանրային ճանաչում վայելող և սիրված մարդիկ ներկա կլինեն միջոցառմանը և իրենց ներդրումը կունենան ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում: Կանխարգելում և բուժում. զրո խտրականություն, զրո նոր դեպքեր, զրո մահ,- սա է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա հիմնական ուղերձը:

Հանրային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, ժամը  14:0016:00ին, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց: 

Միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին և բարձրացնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը, մասնավորապես  տեղեկատվություն տարածել ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների, բուժման, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների մասին: Հանրային ճանաչում վայելող մարդկանց հետ կլուսանկարվեն այն անցորդները, ովքեր ճիշտ կպատասխանեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ հարցերին:

Նույն օրը, ժամը  17:00-19:00-ին, Կամերային երաժշտության տան սրահումտեղի կունենա ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին ֆիլմի դիտում և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից շնորհակալագրերի հանձնում:

Նույն օրը, ժամը  17:00-19:00-ին, Կամերային երաժշտության տան սրահում տեղի կունենա ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մասին ֆիլմի դիտում և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից շնորհակալագրերի հանձնում:

Նախորդ հոդվածը‘Կոնգոյում աղետի ենթարկված ինքնաթիռի օդաչուները հայեր են եղել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Time-ի «Տարվա մարդ» քվեարկությունում առջևում է Կիմ Չեն Ինը’