‘Այսօր մեկնարկում են ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքները ‘

1066

Ինչպես հայտնի է՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը և Ժառանգությունը, հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, սկսում են մարզային հանրահավաքների շարքը՝ Հայաստանի 8 քաղաքներում:

Ոչ իշխանական ուժերի առաջին մարզային հանրահավաքը կկայանա այսօր Աբովյան քաղաքի քաղաքապետարանին կից հրապարակում՝ ժամը 17-ին:

Հանդիպումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 8-ը` Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջեւանում, Վանաձորում եւ Գյումրիում:

Ոչ իշխանական ուժերի մարզային հանրահավաքների ժամանակացույցը՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 3 զոհ, 3 վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները ‘