‘Այսօր մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 1-ին տուրում՝ Արոնյան-Կառլսեն’

1002

Այսօր Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որի հաղթողը իրավունք կստանա շախմատի թագի համար հանդիպել աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի համար: Բնականաբար, հայ շախմատասերները մեծ հույսեր են կապում Լեւոն Արոնյանի հետ, որը, ինչպես ցույց տվեց Վեյք-ան-Զեեի մրցաշարը, գտնվում է լավ մարզավիճակում:

Բացի Արոնյանից (2809 գործակից), մրցաշարին մասնակցում են թերեւս հաղթողի գլխավոր հավակնորդ, ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը (2872, Նորվեգիա), Բորիս Գելֆանդը (2740 Իսրայել),  Վասիլի Իվանչուկը (2758, Ուկրաինա), Պյոտր Սվիդերը (2747, Ռուսաստան), Վլադիմիր Կրամնիկը (2810, Ռուսաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (2764, Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը (2793, Ադրբեջան):

Խաղային օրերն են`  մարտի 15 — 17, 19 — 21, 23 — 25, 27 — 29, 31 եւ ապրիլի 1: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի միմյանց հետ անցկացրած պարտիաների արդյունքում, բոլոր պարտիաներում հաղթանակների քանակով, Զոնեբորն-Բերգերի գործակցով: Եթե բոլոր ցուցանիշները հավասար լինեն, ապա կանցկացվի արագ շախմատի երկու պարտիա` 25 րոպե + 10 վայրկյան:

Այսօր մրցաշարի 1-ին տուրն է եւ միանգամից տեղի կունենա հսկաների հանդիպում՝ Արոնյան – Կարլսեն:

Մյուս պարտիաներն են՝ Գելֆանդ – Ռաջաբով, Իվանչուկ – Գրիշչուկ, Սվիդլեր – Կրամնիկ:

Առաջին տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Նախորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները’
Հաջորդ հոդվածը‘Դասախոսը, ի նշան բողոքի, հրաժարվում է աշխատավարձից’