‘Այսօր մեկնարկում է վիլնյուսյան գագաթնաժողովը’

850

Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս են ժամանել 34 պետությունների, մասնավորապես՝ ԵՄ 28 երկրների և «Արևելյան գործընկերության» մասնակից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովում կամփոփեն նախորդ գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքները, և ապագայի վերաբերյալ հարցեր կքննարկվեն, իսկ դրա ավարտին կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կարտահայտի ԵՄ-ի և վեց գործընկեր երկրների ընդհանուր սկզբունքներն ու արժեքները:

Նշենք, որ վիլնյուսյան գագաթնաժողովին զուգահեռ՝ երեկվանից Վիլնյուսում անցկացվում  է խորհրդարանական ֆորում, իսկ այսօրվանից կմեկնարկի բիզնես ֆորումը և «Արևելյան գործընկերություն. Քաղաքական մարտահրավերներ և քաղաքացիական հասարակության ապագա օրակարգ» համաժողովը:

Նշենք, որ վաղը Մոլդովան և Վրաստանը կնախաստորագրեն ԵՄ-ի հետ ասոցացման ու  խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ փաստաթուղթը:

Նախորդ հոդվածը‘Կստեղծվի Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Ռումինիայի նախագահ. Երկրի նոր նպատակը Մոլդովայի հետ միավորումն է ‘