‘Այսօր Մեռելոց է ‘

1598

Նախօրեին նշվեց Սուրբ Զատիկը, իսկ այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Ս. Պատարագ, որի ժամանակ,  քահանան աթողում է  բոլոր ննջեցյալների հոգիների համար, իսկ մարդիկ տալիս են իրենց մահացած հարազատների անունները, որպեսզի քահանան օրհնի նրանց հոգիները:

Այնուհետև մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Սուրբ Զատկի տոնը ողջերի համար է: Նրանք ովքեր ունեն ննջեցյալներ, առավել պետք է գոտեպնդվեն Զատկի տոնից` հիշելով, որ Քրիստոսի հարությունը նախաօրինակն է մեր հարության, եւ մեր հարազատները ողջ են:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 1-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’