‘Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա կանցկացնեն. «168 ժամ»’

1016

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել Աժ-ի մոտ այն ժամին, երբ խորհրդարանում քննարկվելու է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։

«168 ժամը» հիշեցնում է, ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը։

 Թերթի տեղեկություններով, գործարանի աշխատակիցները ցանկացել են ցույց անցկացնել դեռ անցած ուրբաթ օրը, սակայն գործարանի ղեկավարությունը զսպել է կրքերը և չի թույլատրել ոտքի կանգնել, նախագահական միայն փոքրաթիվ պատվիրակություն է գնացել, որոնց ասել են, թե 2-3 ամիս պետք է սպասել, մինչև կհստակեցվի գործարանի ճակատագիրը և նրանց աշխատանքի հարցը։

Նախորդ հոդվածը‘Ինչու է Սերժ Սարգսյանը ջուրը ուղղել դեպի Նախիջևան. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 25-ին և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ’