‘Այսօր «Նախաճաշ՝ երկրնաքերի բարձունքին» հայտնի լուսանկարի 80-ամյակն է ‘

900

Այսօր 20-րդ դարի ինդուստրացման խորհրդանիշը դարձած Lunch atop a Skyscraper (Նախաճաշ՝ երկրնաքերի բարձունքին) հանրահայտ լուսանկարի 80-րդ տարեդարձն է:

Սակայն պարզվում է՝ լուսանկարը, որում 11 անվախ բանվորներ «մի փոքր շունչ են քաշում» 260 մետր բարձրությամբ մետաղաձողի վրա, մինչ օրս մի շարք հարցերի տեղիք է տալիս:

Մասնավորապես՝ մինչ օրս հայտնի չէ, թե ովքեր են լուսանկարում պատկերված բանվորները: Լրագրողները մի քանի անգամ փորձել են ինչ-որ տեղեկություն հայթայթել նրանց մասին, բայց ապարդյուն:

Հայտնի չէ նաև, թե ում է պատկանում լուսանկարը, քանի որ նկարահանումներին մասնակցել են միանգամից մի քանի լուսանկարիչներ:

Նկարահանումը կատարվել է 1932թ.՝ Empire State Building-ի շինարարության ժամանակ: Ամերիկացիները և հատկապես նյույորքցիները «Նախաճաշ՝ երկնաքերի բարձունքին» լուսանկարը համարում են իրենց պատմության մի մասը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ Սարյանի պուրակում ‘
Հաջորդ հոդվածը‘Անկախության մասին խոսում է անկախության սերունդը ‘