‘Այսօր Նիկիտա Սիմոնյանի 86-ամյակն է’

972

Այսօր լրանում է լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 86-րդ տարելիցը:

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի ամենահեղինակավոր եւ տիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկն է: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: «Սպարտակի» կազմում դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն ռմբարկու: «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է՝ 160 գոլ:

Սակայն հայ երկրպագուների համար Սիմոնյանը առաջին հերթին մարզիչ է, որի հետ կապված են հայկական ֆուտբոլի ամենափառահեղ էջերը. նրա գլխավորությամբ Երեւանի «Արարատը» 1973թ. առաջին եւ վերջին անգամ դարձավ ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը:

Ներկայումս Սիմոնյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահն է:

Նախորդ հոդվածը‘Գոմեշի մսի գործով մեղադրյալը սրտի կաթված է տարել ‘
Հաջորդ հոդվածը‘Վախճանվել է Թորգոմ պատրիարքը ‘