‘Այսօր Շախմատի միջազգային օրն է’

976

Հուլիսի 20-ին Շախմատի միջազգային օրն է (International Chess Day), որը նշում են աշխարհի 178 երկրներում, տեղեկացնում է PanArmenian.Net-ը:

Շախմատի միջազգային օրը նշվում է 1966 թվականից: Այս ավանդույթին սկիզբ է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Իսկ Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ FIDE-ն, հիմնադրվել է 1924 թ. հուլիսի 20-ին, Փարիզում:

Այսօր FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհավորել է շախմատի բոլոր սիրահարներին: Նա ասել է, որ շախմատը միավորում է սպորտը, գիտությունը և արվեստը:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը եւս երկու ակտիվիստի է բերման ենթարկել’
Հաջորդ հոդվածը‘Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավարի կողմից բռնության ենթարկված սարկավագը դիմել է Օմբուդսմենին’