‘Այսօր Չեբուրաշկայի ծննդյան օրն է (տեսանյութ)’

2009

Անգլերեն Topple, գերմաներեն Kullerchen или Plumps, շվեդերեն Drutten: Հայերեն, հավանաբար «չեբուրաշկա», եթե Լեզվի պետական տեսչությունում դեռ թարգմանություն չեն գտել:

Էդուարդ Ուսպենսկի. Ես եկա ընկերոջս տուն հյուր, նրա մանկահասակ աղջիկը փորձում էր փափուկ մուշտակ, որը անընդհատ թավալ էր գալիս գետնով մեկ: Աղջնակը անընդհատ ընկնում էր, քանի որ մուշտակը ընկնում էր ոտքի տակ: Նրա հայրը հերթական ընկնելուց հետո բացականչեց. « Ой, опять чебурахнулась!» (Վայ, կրկին чебурахнулась): Այս բառը մտավ հիշողությանս մեջ և ես հարցրեցի իմաստը: Պարզվեց, որ «чебурахнуться» նշանակում է «վայր ընկնել»: Այսպես էլ առաջացավ իմ հերոսի անունը:

Չեբուրաշկան շատ հայտնի հերոս է: Նա նույնիսկ ձայներ է հավաքել Հայաստանում անցկացված վերջին նախագահական ընտրություններում: Քարոզարշավի ժամանակ «Չեբուրաշկան» ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանի հանդիպումներից մեկի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսայի» բողոքը տրանսֆերային արգելքի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ՊՆ փոխնախարար. Թբիլիսի, Անկարա և Բաքու ռազմական համագործակցության ամրապնդումը չի սպառնում Հայաստանի ազգային անվտանգությանը’