‘Այսօր Սասուն Միքայելյանի ծննդյան տարեդարձն է ‘

1741

Այսօր իր ծննդյան 55-րդ տարեդարձն է տոնում ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Սասուն Միքայելյանը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 7-ին Հրազդանի շրջանի Աթարբեկյան գյուղում:

Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական առաջին բախումները, Միքայելյանը, մի խումբ հրազդանցի երիտասարդների հետ, երեք տասնյակ մեքենաներից կազմած ավտոշարասյունով կազմակերպում է Արդրբեջանի Չարդախլու, Բադա, Ջագիր գյուղերի հայազգի բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Այնուհետև համոզվելով, որ Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանության կարիք ունեն, Հրազդանում կազմավորում է «Սասուն» կազմավորական ջոկատը՝ ստանձնելով վերջինիս հրամանատարությունը։ Ջոկատի մարտական ուղին սկսվում է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերից, ձգվում Նոյեմբերյանի Բարդավան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերով, թրծվում Շահումյանի և Մրտունաշենի ինքնապաշտպանական մարտերում:

1993 թ. եղել է Երկրապահ կամավորականների միության Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996-ից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ, իսկ 1996-1999 թթ.` Հրազդանի քաղաքապետ:

1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա ՝«Միասնություն» խմբակցության, «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. հունիսի 14-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 41 ընտրատարածքից, չի ընդգրկվել ոչ մի խմբակցությունում կամ պատգամավորական խմբում:

2007 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 25 ընտրատարածքից, ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունը, 2006-ին անդամակցել է Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն աջակցել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, շինծու մեղադրանքների հիման վրա 2008-ի մարտի 12-ից Միքայելյանը գտնվել է ապօրինի ազատազրկման մեջ. նա մեղադրվում էր «պետական իշխանության յուրացման եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքներով։

Հասարակական ճնշման տակ, ի թիվս այլ քաղբանտարկյալների, 2011 թվականի մայիսի 27-ին իշխանություններն ազատ արձակեցին Սասուն Միքայելյանին:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում մանկական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես Կոպենհագենում ‘