‘Այսօր «սմայլիկը» դարձավ 30 տարեկան’

1843

1982թ. Սեպտեմբերի 19-ին  Քարնեգի-Մելոնի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը մարդու ժպտացող դեմքը գրավոր արտահայտելու համար նոր սիմվոլ առաջարկեց՝ վերջակետ, գծիկ փակ փակագիծ :-),  ինչը էլէկտրոնային բառապաշարի զգալի լրացում դարձավ:

Այսպիսով 30 տարի առաջ՝ այս օրը, «ծնվեց»  էլեկտրոնային շփման կարևոր պարագաներից մեկը՝ բոլորին հայտնի «սմայլիկ»-ը (անգլերեն smile-ժպիտ բառից):

Ժամանակի ընթացքում ինտերնետային շփման սիրահարները կետադրական նշանների միջոցով սկսեցին բազմաթիվ այլ հույզեր արտահայտել, ինչպես, օրինակ՝ տխուր, զարմացած կամ բարկացած դեմքերը: Հետաքրքիրն այն է, որ օգտատերերը բոլոր սիմվոլները  «սմայլիկ» են անվանում՝ չնայած նրանց արտահայտած տրամադրությունների բազմազանությանը:

Նախորդ հոդվածը‘Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը՝ լրագրողին. «Էս շիշը կտամ գլխիդ»’
Հաջորդ հոդվածը‘Հնագետները Իտալիայում բուրգեր են հայտնաբերել’