‘Այսօր Սուրբ Զատիկ է’

254

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հարության կամ Զատկի տոնը։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը:


Նախորդ հոդվածը‘Քրիստոֆեր Նոլանը դերասանական թիմ է հավաքում իր նոր ֆանտաստիկ ֆիլմի համար’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլն ու մեկնել Էջմիածին’