‘Այսօր Սուրբ Վալենտինի օրն է’

1370

Արևմտյան Եվրոպայում Սուրբ Վալենտինի օրը սկսել են լայնորեն նշել 13-րդ դարում, իսկ ԱՄՆ-ում` 1777 թվականից: Միմյանց նվերներ տալու ավանդույթն ամրապնդվել է տարեցտարի և ոմանց համար դարձել հաջողակ բիզնես: Օրինակ` նախորդ դարասկզբին ընդունված էր սիրեցյալներին ուղարկել մարցիպաններ, որոնք շատ թանկ արժեին:
Ճապոնիայում այդ օրը միմյանց քաղցրավենիք են նվիրում, իսկ ավանդույթը հիմնել է շոկոլադի արտադրությամբ զբաղվող մի ընկերություն: Այստեղ Սիրահարների օրը նշում են 1930-ականներից, և մինչ այսօր շոկոլադը համարվում է ամենատարածված նվերը:

Կրքոտ ֆրանսիացիներն այս օրը միմյանց նվիրում են թանկարժեք զարդեր, իսկ ռոմանտիկ դանիացիները` չորացված սպիտակ ծաղիկներ:
Մեծ Բրիտանիայում չամուսնացած աղջիկներն արթնանում են մինչ արևածագը, կանգնում պատուհանի մոտ և նայում անցնող տղամարդկանց: Համաձայն լեգենդի` առաջին տեսած տղամարդն էլ կդառնա իրենց ընտրյալը:
Աշխարհում միակ երկիրը, որտեղ ոչ միայն չեն նշում, այլև պաշտոնապես արգելված է այդ տոնը, Սաուդյան Արաբիան է:

Նախորդ հոդվածը’11 ամենաթանկ իսպանացի ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’