‘Այսօր Ստամբուլում կբացեն Ստամբուլի երկու հատվածները իրար հետ կապող ստորգետնյա թունելը’

1089

Այսօր Ստամբուլում տեղի կունենա Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները Բոսֆորի նեղուցով իրար կապող ստորգետնյա թունելի բացման արարողությունը: Թունելի կառուցումը Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանի ամենասիրելի նախագծերից մեկն էր, սակայն դրա կառուցման մասին մտածել են դեռ 19-րդ դարի Օսմանյան սուլթանները: Թունելի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2004թ-ին սակայն դրանք հետաձգվել էին հնագիտական պեղումների պատճառով: Քանի որ Թուրքիայի տարածքը գտնվում է ուժեղ երկրաշարժերի սեյսմաակտիվ գոտում, 1,4 կիլոմետրանոց թունելը կառուցվել է ուժեղ ստորգետնյա ցնցումների ռիսկը հաշվի առնելով:

Թունելի կառուցման համար ծախսվել է 4 միլիարդ դոլար, որի ¼-ը իր վրա է վերցրել Ճապոնիան: Թուրքական կառավարությունը հույս ունի, որ այս նոր թունելը կդառնա Չինաստանը Արևմտյան Եվրոպայի հետ կապող ամենաառանցքային տրանսպորտային հանգույցներից մեկը: Թունելը նաև կթեթևացնի Ստամբուլի երկու հատվածները իրար հետ կապող երկու կամուրջների ծանրաբեռնվածությունը և թույլ կտա լուծել այդ կամուրջների մշտական խցանումների խնդիրը: Նշենք սակայն, որ Ֆրանս-պրեսսի հաղորդմամբ, անգամ թունելի պաշտոնական բացումից հետո, այն ամբողջական շահագործման ենթակա չի լինի: «Այն մասը, որը կհանձնվի շահագործման կլինի շատ սահմանափակ, իսկ մյուս մասի շահագործումը երկար ժամանակով կհետաձգվի»,-հայտարարել է քաղաքաշինության Ստամբուլյան պալատի նախագահ Թայֆուն Կահրամանը: Նա նաեւ հավելել է, թե ինքը տարակուսել է այն հանգամանքից, որ իշխանությունները այդպես շտապում են թունելի բացման հարցում: Բացման արարողությանը կմանսակցեն Թուրքիայի և Ճապոնիայի վարչապետները: Ճապոնիայի վարչապետին հրավիրել են որպես շնորհակալական ժեստ, քանի որ Ճապոնիայի բանկը ծրագրի գլխավոր հովհանավորն է:

 

Նախորդ հոդվածը‘Նախկին ՀՅԴ-ական մարզպետը հովանավորելու է ՀՀԿ-ական թեկնածուին ‘
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանը մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում է’