‘Այսօր Ստեփանակերտը տոնում է իր 89-ամյակը ‘

998

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին, iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա փոխանցմամբ՝ առաջին անգամ 2003-ի հոկտեմբերի 13-ին Արցախը նշեց մայրաքաղաքի օրը՝ քաղաքի հիմադրման 80-ամյակը:

«2003-ից սկսած՝ մեծ շուքով նշում ենք Ստեփանակերտի օրը, այսօր էլ անմասն չենք մնա, նախատեսված են տոնական տարբեր միջոցառումներ: Մյուս տարի էլ պատրաստվում ենք տոնել Ստեփանակերտի 90-ամյակը», — ասաց մամլո խոսնակը:
Բակո Սահակյանը, մասնակցելով տոնական միջոցառմանը, ընդգծել է նման նշանակալի իրադարձությունները պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարևորելով թե՛ քաղաքական և թե՛ մշակութային տեսանկյունից:

Միջոցառմանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Բանան տեղափոխող նավն 9 տոննա կոկային է հասցրել Բելգիա’
Հաջորդ հոդվածը‘Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ‘