‘Այսօր տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության արարողությունը ‘

998

Այսօր Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի կունենա հայ մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության արարողությունը: Ժամը 12:00-14:00-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտի արարողությունը, իսկ երեկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը:

Միրզոյանը վախճանվել է հոկտեմբերի 5-ին, 91 տարեկան հասակում: Է. Միրզոյանը 1956–91 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), իսկ 1977 թվականից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահը:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Մեսին եւ Ռոնալդուն այլ մոլորակից են’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը` Facebook-ից. Լիզա Ճաղարյան. «Երկիրն է ձեռքից գնում»’