‘Այսօր տեղի կունենա XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը Սոչիում’

1625

Այսօր  Սոչիի «Фишт» մարզադաշտում, խորհրդանշական ժամի՝ 20.14, կմեկնարկի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Երեկ տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն, որը ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը կազմակերպել է Օլիմպիադա-2014-ի մասնակից երկրների առաջին դեմքերի համար: Հանդիպմանը ելույթ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա, մասնավորապես, ասել է. «Ողջ աշխարհն անհամբեր սպասում է այս հսկայական սպորտային միջոցառմանը և զգում է նրա յուրահատուկ մթնոլորն ու դրական էներգիան: Ռուսաստանը ջանացել է առավելագույնս իրականացնել իր օլիմպիական նախագիծը, անել ամեն ինչ, որպեսզի Սոչիի Օլիմպիադան անմոռանալի, վառ իրադարձություն լինի, և մենք հավատում ենք, որ այդպես էլ պիտի լինի»:

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, թե ինքը վստահ է, որ Սոչիի Օլիմպիադան անվտանգ է անցնելու:

Օլիմպիադայի անվտանգությունն ապահովելու են 37 հազար ոստիկաններ, ներքին զորքերի 10 հազար զինծառայողներ, ԱԻՆ 23 հազար մասնագետներ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Դիլիջանի դպրոցի բացման արդյունքում երկրի համբավը կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’