‘Այսօր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է’

1023

Այսօր քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965 թվականի փետրվարի 3-ին՝ Երեւանում: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Շանթ Հարությունյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «նոյեմբերի 5-ի» գործով: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Նշենք նաեւ, որ ինչպես Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները, որոնք բանտարկվել են նույն գործի շրջանակներում, այնպես էլ մի շարք քաղաքական ուժեր վստահ են, որ Շանթի եւ ընկերների ձերբակալությունը ունի քաղաքական դրդապատճառներ:

Տեղեկացնենք, որ Շանթ Հարությունյանը մի շարք հոդվածների, հրապարակումների հեղինակ է։ 2004-ին հրատարակել է «Իմ քաղաքական զարթոնքը կամ Խաչակրաց արշավանք հայ ժողովրդի պատմության դեմ» հոդվածների ժողովածուն, 2005-ին՝ «Իմ ազգային իդեալը կամ Հայկական կայսրությունից մինչև հայկական ոչնչություն», 2007-ին՝ «Աստվածների վերադարձը» աշխատությունները։

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Կոնգրեսը ԼՂՀ մեկնելու մեջ տրամաբանություն չի տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը չի մեկնաբանում Պերմյակովին ՌԴ ռազմաբազայում դատելու մասին տեղեկությունները’