Այս աղետալի հեռանկարի մասին Առաջին նախագահը մեզ բազմիցս նախազգուշացրել է. Վահրամ Աթանեսյան

1306

Վահրամ Աթանեսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Արցախի Ազգային ժողովը երեկ ընդունել է Հայաստանի իշխանության քայլերը դատապարտող հայտարարություն, որի վերջին պարբերությունում ասված է մասնավորապես հետևյալը. «Միաժամանակ դիմում ենք Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»:

Այս առիթով հարկ եմ համարում ընդգծել, որ հատկապես Առաջին նախագահի պարագայում նշված կոչը ոչ միայն անտեղի է, այլև անարդարացի: Վերջինս արձագանքելու կարիքը չունի, քանի որ Ղարաբաղին սպառնացող այս աղետալի հեռանկարի մասին մեզ բազմիցս նախազգուշացրել է դեռևս 1990-ական թվականներին: Հիմա մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք նրանից ինչ-որ բան պահանջելու, մանավանդ, եթե նկատի ունենանք նաև, որ վերջին երեք տարիների ընթացքում Առաջին նախագահը եղել է Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականության ամենախիստ քննադատը և նրան «Ազգակործան պատուհաս» անվանողը»։

Նախորդ հոդվածըՓաշինյանական սուտ համար 2. Լեւոն Զուրաբյան
Հաջորդ հոդվածը«Վալյադոլիդ» — «Բարսելոնա»՝ 3:1 (տեսանյութ)