‘Այս գիշեր Բագրատաշենում կլինեն ինտերնետի անջատումներ ‘

803

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է փետրվարի 22-ին  Բագրատաշենի կապի հանգույցում աշխատանքների իրականացման մասին:

Ինչպես տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը, Բագրատաշենի մաքսային կետում տարվող շինարարական լայնածավալ աշխատանքներով պայմանավորված՝ միջազգային հեռահաղորդակցության կապուղիների  հնարավոր վնասը կանխելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը կտեղափոխի Բագրատաշենի կապի հանգույցը շինարարական աշխատանքների հրապարակից հեռու՝ ավելի ապահով վայր։ Վերը նշված տեղափոխման աշխատանքների ընթացքում հնարավոր են միջազգային կապի և ինտերնետ հասանելիության ժամանակավոր  խափանումներ։ 

Տեղափոխման աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 22-ին՝ գիշերը ժամը 02։00-ից մինչև 06։00–ը։

 

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Օգտակար է ծանոթանալ Թուրքիայի մոտեցումներին ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’