‘Այս հոլովակի համար է Հիմնադրամը վճարել 17 հազար ԱՄՆ դոլար (տեսանյութ)’

1041

«Շարմ» հոլդինգն իր պաշտոնական կայքում հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի նոր երկու տեսահոլովակները:

Հիշեցնենք, որ այսօր հիմնադրամից iLur.am-ին տեղեկացրել էին, որ հեռուստամարաթոն 2012-ի տեսահոլովակը նկարահանել է «Շարմ հոլդինգ»  ընկերությունը, և հոլովակի դիմաց վճարվել է շուրջ 17 000 ԱՄՆ դոլար: Նշվել էր նաև, որ «Շարմ հոլդինգն» այս տարի որպես նվեր ևս մեկ հոլովակ է պատրաստել:

Առաջին երգն, ըստ «Շարմ» հոլդինգի, կոչվում է «Քեզ հետ, քո կողքին, Հայաստան»: Երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը, բնականաբար, Ավետ Բարսեղյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Դավիթ Բաբայանը: Երգը կատարում են հայ երիտասարդներ` աշխարհի տարբեր երկրներից, իսկ տեսահոլովակը նկարահանվել է ողջ աշխարհով մեկ, մասնավորապես` հայ ակտիվ համայնքներում:

Մյուս երգը, ըստ «Շարմի» կոչվում է «Հայ-հայ», այն կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները: Երգի հեղինակը Էմմա Ասատրյանն է, իսկ ռեժիսորը՝ Հրանտ Երիցկինյանը:

Հիշեցնենք, որ «Շարմը» արդեն քանի տարի նկարահանում է հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների տեսահոլովակները:

 

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Կառավարությունը տնօրինում է ոչ թե նախնիներից ստացած սեփականությունը, այլ ժողովրդի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան – Լիտվա. թիմերի մեկնարկային կազմերը’