‘Այս շաբաթ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար’

863

ԿԲ-ն ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները, համաձայն որոնց հունվարի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 78,793,999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200,000 ԱՄՆ դոլար 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :

Միջբանկային շուկայում իրականացվել է 28,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,214,122

EUR 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,069,511  EUR 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,893,588 ՌԴ ռուբլի 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 147,026,704 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ հոդվածը‘Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը դիմել է ՄԻԵԴ` Արցախում դատապարտված ադրբեջանցիների գործով’