Արցախում 120 հազար մարդ զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից․ Արցախի ՄԻՊ

309

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այս պահին Լաչինի միջանցքի հատվածում է, տեղում դիտարկում է իրականացնում և փաստերն է հավաքագրում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, որը Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին։

«Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից։ Ադրբեջանը սրանով ևս մեկ անգամ ցույց է տալիս իր ցեղասպան ու հանցագործ քաղաքականությունը»,- նշել է Ստեփանյանը։

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ շատ հստակ երևում է, որ այս ամենը կեղծ է, ու բնապահպանական խնդիրները որպես պատրվակ ադրբեջանցիներն օգտագործում են՝ ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց:

Նախորդ հոդվածըՀունաստանում Ուկրաինայի դեսպանատունն արյունոտ ծանրոց է ստացել
Հաջորդ հոդվածըSportske Novosti. Արգենտինայի հավաքականը «կեղտոտ ծրագիր» է պատրաստել Խորվաթիայի համար