‘Այս պահի դրությամբ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 6 կազմակերպություն’

1080

2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի նաև միջազգային կազմակերպություններն ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով): Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից:

Ավելի վաղ նման մտադրության մասին են հայտնեկ ևս երկու կազմակերպություն՝ Այ Սի Ի Էս (Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):

Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կիրականացնի «Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը» (63 դիտորդ) «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» կազմակերպությունը (2 դիտորդ) և «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՍՏԱՍ» կազմակերպությունը (77 դիտորդ):

Նշենք, որ դիտորդների հավատարմագրումն իրականացվում կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարվում են ընտրությունը նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ, այս դեպքում՝ մինչև փետրվարի 8-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտ Քոչարյան. Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջև ինձ համար անընդունելի էր’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Այդ հանդիպմանը ամբողջ աշխարհն է սպասում’