‘Այս տարի աննախադեպ մեծ թվով մահմեդականներ են այցելել Մեքքա (Ֆոտոշարք)’

2896

Այս ամիս՝ Իթ ալ Աթխ (Կուրբան Բայրամ) իսլամական տոնի օրերին, մոտ 3,5 միլիոն հավատացյալ է այցելել Մեքքա՝ իսլամական սրբություններին ամենամյա հարգանքի տուրք մատուցելու:

Սաուդյան Արաբիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա ուխտավորների թիվը 8 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Մեքքայի սուրբ ուխտագնացությունը՝ հաջը, մահմեդականի հիմնական պարտավորություններից է: Համարվում է, որ սուրբ քաղաքի այցելությունից հետո Ալլահը ներում է ուխտավորի մեղքերը և նրան հանդերձյալ կյանքի հավերժ երանություն շնորհում: Յուրաքանչյուր հավատավոր մահմեդական պարտավոր է իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հաջ կատարել, որից հետո նա իրավունք ունի «հաջի» կոչվել: Այդպես մահմեդականները դիմում են հասարակության հարգանքին արժանացած առաքինի մարդկանց:

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Խելահեղ գիշեր Անգլիայում’
Հաջորդ հոդվածը‘«Մարսելի» պաշտպանը հրաժարվել է հանդես գալ Հայաստանի հավաքականում’