‘Այս տարի ՀՀ ԶՈՒ-ում գրանցվել է 24 միջադեպ, որի հետևանքով մահացել է 25 զինծառայող (տեղեկանք)’

880

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն ՝ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում գրանցվել է 24 միջադեպ, որի հետևանքով մահացել է 25 զինծառայող: Միջադեպերից 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր: Ընդհանուր առմամբ՝ 25 մահվան դեպքերից 18-ի վերաբարյալ առկա են պաշտանական հաղորդագրություններ:

Նշված ժամանակահատվածում գրանցված  մահացության 25 դեպքերից  3-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը` ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը` կանոնադրային հարաբերությունների խախտման, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ առողջական խնդրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով, 3-ը ծառայակցի կողմից կատարված սպանության կամ անզգույշ սպանության և 1-ը` անվտանգության կանոնների խախտման հետևանքով:

Ըստ հասանելի տեղեկատվության՝ դեպքերից 21-ի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործերից 6-ը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, 3-ը` ՀՀ Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Եվս չորս դեպքերում չի նշվում, թե արդյոք հարուցվել են քրեական գործեր և ինչ հոդվածներով:

Տեղեկանքն ամբողջությամբ:

Նախորդ հոդվածը‘Գեղի կլուբ. Արդյոք ո՞վ է ավելի թուրք’
Հաջորդ հոդվածը‘Տրիպոլիում հարձակում է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատան վրա. մեկ մարդ զոհվել է’