‘Այս տարի սպանվել է 71 եւ ձերբակալվել 826 լրագրող’

694

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է իր նոր զեկույցը, որում, մասնավորապես, նշվում է, որ 2013թ. աշխարհում սպանվել է 71 պրոֆեսիոնալ լրագրող և 39 քաղաքացիական լրագրող և բլոգեր։ Ձերբակալված լրագրողների թիվը կազմել է 826,իսկ առևանգվածներինը`՝ 87: Հարձակումների և սպառնալիքների թիվը ավելացել է 9%-ով:

Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը հանդիասանում է Սիրիան, որտեղ այս տարվա սկզբից 45 լրագրող ու բլոգեր է սպանվել: Վտանգավոր երկրների շարքում են Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Էրիթրեան:

Նախորդ հոդվածը’21-ամյա վարորդը զոհվել է’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախկին վարչապետի կինը բողոքի ցույց է կազմակերպել’