‘Այս տարվա ընթացքում Վիկտոր Վալդեսը կունենա իր ակումբը’

1025

Իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսի գործակալ Խինես Կարվախալը վստահեցրել է, որ այս տարվա ընթացքում ֆուտբոլիստը կունենա ակումբ:

32-ամյա դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է կատալոնական «Բարսելոնայում», որտեղից 2014-ի ամռանն է հեռացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

-Վստահ եմ, որ այս տարվա ընթացքում Վալդեսը կտեղափոխվի եվրոպական թոփ ակումբ: Ինչ վերաբերվում է «Մոնակոյին», ապա արդեն դատական հայց ենք ներկայացրել այդ ակումբի դեմ, — Կարվախալի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Վալդեսը մոտ էր «Մոնակո» տեղափոխվելուն, սակայն հաջող չի անցել բուժզննում ու ակումբը հրաժարվել է նրա ծառայություններից:

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ վարչապետ. Աշխարհազորայինների շարքերում 3-4 հազար ռուսաստանցի կամավորներ կան’
Հաջորդ հոդվածը‘BBC. Վերջին հայերը Մյանմայում (լուսանկարներ)’