‘Այս տարվա «Ոսկե գնդակը» կհանձնի Անդրեյ Շեւչենկոն ‘

856

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման պարգեւը՝ «Ոսկե գնդակը» հունվարի 7-ին կհանձնի ուկրաինացի ֆուտբոլիստ Անդրեյ Շեւչենկոն, ով այս տարի ավարտում է իր ֆուտբոլային կարիերան, հայտնում է «Սպորտ Էքսպրես» պարբերականը:

«Ինձ հրավիրել են, եւ ես հաճույքով ընդունել եմ այդ հրավերը», ասել է ֆուտբոլիստը: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա շվեյցարական Ցյուրիխում: Ինքը՝ Շեւչենկոն «Ոսկե գնդակի» մրցանակակիր է դարձել 2004-ին, երբ խաղում էր «Միլանի» կազմում:

 

Նախորդ հոդվածը‘Սոչիում 240 շինարարներ կռվել են կեղտոտ գուլպաների պատճառով ‘
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը Բաշար Ասադին երկրից անվտանգ դուրս գալու առաջարկ է արել ‘