‘Այօրվանից թույլատրվում է սիրողական որսը (որսի համար թույլատրված կենդանատեսակների ու թռչունների ցանկ)’

2833

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օգոստոսի 22-ին ստորագրել է հրաման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, որսի համար թույլատրված կենդանատեսակներն ու թռչունների տեսակները հետևյալն են.

լոր – մինչև 60000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – մինչև 10000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  2014 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

քարակաքավ – մինչև 3000 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից  դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

կտցարազգիներ  (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցվածների)– մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

արտույտներ  (դաշտային, տափաստանային) –  մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

սարյակ (սովորական) – մինչև 3000 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – մինչև 2500 հատ, 2013 թվականի օգոստոսի 24-ից  դեկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչև 10000 հատ 2013 թվականի սեպտեմբերի 15-ից  2014 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

վայրի խոզ — մինչև 30 հատ, 2013 թվականի հոկտեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

Գորշուկ – մինչև 10 հատ 2013 թվականի սեմպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 15-ը (1 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

նապաստակ – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ),

աղվես – մինչև 500 հատ, 2013 թվականի նոյեմբերի 1-ից 2014 թվականի  հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ):

2013-2014 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը հրավիրվել է հարցաքննության, բայց հրաժարվել է ցուցմունք տալ’
Հաջորդ հոդվածը‘Վանաձորում ազատամարտիները բողոքի ցույց էին կազմակերպել’