‘Այ տրամաբանության ռահվիրաներ ջան, ձեզ կարելի՞ էր լիդերին չհավանել ու չմիանալ, ուրիշներին չի կարելի՞ ‘

1920

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ուրեմն, «մի վագոն» մարդ կար, որ նախորդ ընդդիմադիր շարժումներին, հատկապես 2008-ի շարժմանը չէր մասնակցում՝ լիդերի հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառով: Լրիվ նորմալ է: Բայց որ հիմա այդ նույն մարդիկ վեր են կենում ու այլ ընդդիմադիրների՝ Րաֆֆու շարժմանը չհավատալն ու չմիանալը բացատրում են «դրանք մենակ լիդերի հետևից գնալ գիտեն» տափակ, բայցև ինքնամատնիչ ֆրազով, իմ մազերը բիզ-բիզ են կանգնում: Այ տրամաբանության ռահվիրաներ ջան, ձեզ կարելի՞ էր լիդերին չհավանել ու չմիանալ, ուրիշներին չի կարելի՞: Թե՞ Րաֆֆուն սիրելով շարժման գնալը լիդերի հետևից գնալ չէ…. Լևոնին չսիրելով շարժման չգնալը նույնպե՞ս:
Կային նաև մարդիկ, որոնք քննադատում էին 2008-ի շարժումն ու հայտնում իրենց անվստահությունը ինչ-ինչ քայլերի նկատմամբ: Լրիվ նորմալ է: Բայց որ հիմա այդ նույն մարդիկ վեր են կենում ու այլ ընդդիմադիրների՝ Րաֆֆու շարժումը քննադատելն ու ինչ-ինչ քայլերին չվստահելը որակում են դավաճանություն ու մեջքից հարված, իմ մազերը բիզ-բիզ են կանգնում: Այ տրամաբանության ռահվիրաներ ջան, ձեզ կարելի՞ էր քննադատել ու չվստահել, ուրիշներին չի կարելի՞:
Նման դեպքերում գնալով ավելի եմ համոզվում, որ ոչինչ ասել ոչ միայն հնարավոր չէ, այլև՝ պետք էլ չէ, որովհետև այս կարգի երկակի ստանդարտները երբ որ առաջ են գալիս, ուղիղ նշան են, որ տվյալ մարդու մոտ ժամանակավորապես կորսվել են դատելու հմտությունները ու կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ հերթը նորից հասնի «չվստահելու» ու «քննադետելու» իրե՛նց իրավունքին: Ու այդ ժամանակ, եթե պարզապես իրենց հետ նույն «գծի» մեջ լինեք, կրկին կդառնաք իրենց չափ լավը, մտածողը, չֆանատիկոսն ու չզոմբին… Այսքան բան: Այս է չափանիշը: Ավել բան մի փնտրեք:
Ու հատկապես ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր մի տեսակ շատ են խոսում «մենակ լիդերի հետևից են գնում», «իրանց համար պայքարը չի կարևոր, այլ լիդերը»-ի մասին: Սրանք ուղիղ խոստովանություններ են, որ տվյալ մարդը բացառապես լիդերով է կողմնորոշվում, ու անմիջապես հարցրեք՝ որտե՞ղ է եղել 2008-ին. դեպքերի մեծամասնությունում կպարզվի, որ ոչ մի տեղ, քանի որ «ահավոր չի սիրում Լևոնին»: ))))»:   

Նախորդ հոդվածը‘ Տ. Ուրիխանյանը Տ. Սարգսյանից հետաքրքրվում է «Նաիրիտի» եւ 16,6 միլիոն դոլարի կարտոֆիլի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը այցելել է որդուն’