‘«Անադոլու» գործակալությունը մտադիր է Հայաստանում գրասենյակ բացել’

801

Թուրքական «Անադոլու» գործակալությունը նախատեսում է Հայաստանում գրասենյակ բացել, տեղեկացնում է Ankakh.com կայքը:

Ըստ աղբյուրի, «Անադոլու» գործակալության ներկայացուցիչը և  թուրք պատմաբան, Անկարայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն  Հասան Օքթայը Երևանում հանդիպումներ են ունեցել` գրասենյակի բացման  թույլտվություն ստանալու համար, ինչպես նաև Հյուսիսային պողոտայում գրասենյակի տարածք վարձակալելու համար:

«Անադոլուն» Թուրքիայի պետական լրատվական գործակալությունն է, որը հիմնադրվել է Քեմալ Աթաթյուրքի կողմից 1920-ին` «անկախության» պատերազմի ժամանակ: Գործակալությունը 26 գրասենյակներ ունի 25 երկրներում: 

Նախորդ հոդվածը‘Կալանավայրերում խոշտանգումները մշտական բնույթ են կրում. HRW-ն ամփոփել է 2013թ․ Հայաստանում’
Հաջորդ հոդվածը‘Կիևում երկրորդ գիշերն անընդմեջ չեն դադարում բախումները’