‘Անահիտ Բախշյան. Օրենքը դիտավորյալ զրկել է Ավագանուն տրանսպորտի կարգավորման լիազորություններից’

916

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը ծանոթ չէ տրանսպորտի սակագների վերանայման հարցը քննող հանձնաժողովի լիազորությունների շրջանակին, եւ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով, «Երեւանի մասին» օրենքը ավագանուն քաղաքային տրանսպորտի աշխատանքների կարգավորման հարցում որեւէ լիազորությամբ չի օժտել:  

«Ավագանու լիազորություններում ինչ ասես՝ կգտնեք, սաունաների, բաղնիքների, լողավազանների վերաբերյալ, բայց տրանսպորտի հետ կապված որեւէ լիազորություն ավագանուն տրված չէ», — ասաց տիկին Բախշյանը: Դա, նրա համոզմամբ ոչ թե օրենսդրական բաց է, այլ դիտավորություն:

Ամեն դեխքում, Բախշյանի խոսքով, ավագանին մի կարեւոր գործառույթ ունի՝ վերահսկողություն իրականացնել քաղաքապետի որոշումների նկատմամբ, եւ իրենց խմբակցությունն այս հարցում հենց փորձելու է ազդել քաղաքապետի որոշումների վրա:

Անահիտ Բախշյանը տեղեկացրեց նաեւ, որ «Բարեւ, երեւան» դաշինքը չի մասնակցելու այս հանձնաժողովի աշխատանքներին, որովհետեւ,  տրանսպորտի սակագնի բարձրացման մասին քաղաքապետի կասեցված որոշումները վիճարկում է վարչական դատարանում:

«Մենք չենք կարող դատական գործընթացին զուգահեռ նմասնակցել ինչ-որ հանձնաժողովի աշխատանքներին», — ասաց Անահիտ Բախշյանը:

 

Նախորդ հոդվածը‘Կրթաթոշակային ծրագիր Չեխիայում’
Հաջորդ հոդվածը‘Մանգալան կարող է հայտնվել «Չելսիում»’