‘Անապահովներին՝ 105 մլն, մոծակներին՝ 4,5 ‘

960

Կառավարությունն այսօր որոշեց 1000 դրամով բարձրացնել սոցիալապես անապահով ընտանիքներին տրվող նպաստի չափը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ դրա համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ օգոստոսի մեկից թանկանալու է էլեկտրաէներգիան, այդ իսկ պատճառով որոշել են բարձրացնել 105 հազար ընտանիքներին տրվող նպաստները։ Փոխանցում է Ա1+-ը:

Այսինքն, այս նպատակով կառավարությունը 105 մլն դրամ է փոխանցելու: Հավելենք, որ այսօր նույն կառավարությունը որոշել է մոտ 4,5 մլն դրամ էլ հատկացնել Ջերմուկում մոծակների դեմ «պայքարելու  համար»

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը նոր ռադիոտեղորոշիչ համակարգեր է մատակարարում Հայաստանին’
Հաջորդ հոդվածը‘Օդային փոխադրումների ոլորտում առկա է ուղևորների թվի և չվերթերի ավելի քան 25 տոկոս աճ ‘