‘Անատոլի Սերդյուկովը համաներմամբ ազատվել է պատասխանատվությունից’

1224

 

Ռուսաստանի Դաշնության նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը համաներմամբ ազատվել է իրեն առաջադրված մեղադրանքից, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով իր վստահելի աղբյուրին:

Գործակալության տեղեկություններով՝ դեռեւս փետրվարի 21-ին նման որոշում է կայացրել ՌԴ Գլխավոր ռազմական քննչական վարչությունը՝ Սերդյուկովի միջնորդության հիման վրա:   

Սերդյուկովին, որը պաշտոնանկ էր արվել 2012-ի աշնանը, մեղադրանք էր առաջադրված անփությության հոդվածով: Նախաքննության վարկածով, Սերդյուկովը հրահանգել էր իր ենթականերին Աստրախանի մարզում հանգստի բազա կառուցել գերատեսչության միջոցների հաշվին:

Սերդյուկովի հրաժարականից հետո իրավապահներն սկսեցին քրեական գործեր հարուցել ՊՆ-ում կաշառակերության դեպքերով: Ամենից աղմկոտը «Օբորոնսերվիս» հոլդինգում մի քանի միլիարդ ռուբլի չարաշահման դեպքի հետ կապված գործն էր: Գործով անցնող հիմնական մեղադրյալը ռազմական գերատեսչության մատակարարման դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենյա Վասիլեւան է, որը համարվում է Սերդյուկովի մտերմուհին:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը նախնական հավանություն է տվել Հ. Բագրատյանի օրենսդրական նախագծին’
Հաջորդ հոդվածը‘RT-ի հաղորդավարուհին Ղրիմի պատճառով ուղիղ եթերում հրաժարվել է աշխատանքից’