‘ Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետին կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը’

1051

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հաշտվել սեփական պարտության հետ եւ բացել Հայաստանի հետ սահմանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet» թերթը, Մերկելն այդպիսի կոչ է արել Էրդողանի Բեռլին այցի ընթացքում:

Ինչպես հաղորդում է թերթը, կողմերի զրույցի ընթացքում լարվածության պատճառ է հանդիսացել Ցեղասպանության ճանաչման հարցը: Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, կանցլերից պահանջել է, որ Գերմանիան միջոցներ չհատկացնի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համար, ինչը վրդովել է Մերկելին, եւ նա Էրդողանից պահանջել է չմիջամտել ժողովրդավարական Գերմանիայի գործերին:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան իբր բացել է բոլոր արխիվները, եւ այնտեղ իրենց կողմից Ցեղասպանություն իրականացնելու ապացույցներ չկան: «Դուք արդարացի չեք Թուրքիայի հանդեպ, մենք բացել ենք արխիվները եւ աշխարհին կոչ արել ուսումնասիրել հարցը, սակայն ոչ ոք չի ցանկացել անել դա»,- հայտարարել է նա: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի դեսպան. Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան երեք սկզբունքների վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ժողովուրդը թացը չորից տարբերում է ‘