‘Անգելա Մերկել. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով’

1099

Հակամարտությունները, այդ թվում ղարաբաղյան հակամարտությունը, պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Հունվարի 21-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Բեռլինում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Թրենդը»:

Մերկելն ափսոսանք է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների առնչությամբ: Նա նաև նշել է որ Գերմանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանն ակտիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Բացի այդ, ձեռնարկվել են դիվերսիոն-հետախուզական գործողությունների փորձեր: Արդյունքում` հրազենային վիրավորումից զոհվել են հայ զինծառայողներ Արման Ուդումյանը, Սուրեն Փիլոսյանն ու Նահապետ Ասատրյանը: 

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանի մեծախոսությունն ու իրականությունը’
Հաջորդ հոդվածը‘Զոյա Թադևոսյան. Ելքը իշխանափոխությունն է և ժողովրդավարության հաստատումը’