Անգլիական ակումբներում պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չեն պահանջի

437

Բրիտանիայի կառավարությունը Անգլիայում գիշերային ակումբներ այցելելիս  և զանգվածային միջոցառումների մասնակցելիս   «պատվաստման անձնագրեր» մտցնելու վերաբերյալ միտքը փոխել է, հայտարարել է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։

Ծրագրից ընդմիշտ չեն հրաժարվել․ անհրաժեշտության դեպքում այն կարող է գործել աշնանը կամ ձմռանը։ Այն նախատեսում է պատվաստման, բացասական թեստի կամ հիվանդացած լինելու վերաբերյալ փաստաթղթերի պարտադիր ներկայացում։

BBC-ին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ իրեն «երբեք էլ դուր չի եկել  միջոցառումներին մասնակցելու համար մարդկանցից փաստաթղթեր պահանջելու գաղափարը», իսկ պատվաստման բարձր մակարդակը, հաջող թեստավորումը, բուժումը և հիվանդների շփումների վերահսկողությունը անձնագրերն ավելորդ են դարձնում։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունն առայժմ նոր լոքդաուններ մտցնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ջավիդը նշել է, որ անգլիական դպրոցներում արդեն նախապատրաստություն է ընթանում 12-ից 15 տարեկան աշակերտներին պատվաստելու ուղղությամբ, և կառավարությունն սպասում է թագավորության գլխավոր սանիտարական բժշկի որոշմանը։

Ավելի վաղ Բրիտանիայի պատվաստման և իմունացման միացյալ կոմիտեն  դեմ էր արտահայտվել երեխաների պատվաստմանը՝  առողջական վիճակի հետկապված մի քանի բացառություններով։

Շոտլանդիայում, սակայն, հոկտեմբերից պատվաստման անձնագրեր կպահանջվեն զանգվածային միջոցառումներին մասնակցելու կամ գիշերային ակումբներ այցելելու համար։ Ուելսում դրա վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ շաբաթ, իսկ Հյուիսիային Իռլանդիայում առայժմ նման պլաններ չկան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻրկուտսկի մարզում կործանվել է L-400 մարդատար օդանավը, կան զոհեր
Հաջորդ հոդվածըԵրբ չկա հայեցակարգ․ Առավոտ